ՀՀ վարչապետն ասաց` ինչի հաշվին կբարձրանան աշխատավարձերն ու կենսաթոշակները

Փաշինյանի կառավարությունը խնդիր է դրել պետական եկամուտները զգալիորեն ավելացնել տնտեսության ստվերային մասի կրճատման և գործարարներին կոռուպցիոն պարտավորություններից ազատելու հաշվին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հայաստանում աշխատավարձները կբարձրանան, քանի որ ոչ ոք չի խուսափեի հարկերից։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության ծրագիրը։

Նիկոլ Փաշինյանը կախարդական փայտիկ ունի

Նրա խոսքով` բյուջեում պետք է հավաքվեն բոլոր հարկերը, իսկ ստվերային վճարները պետք է վերացվեն։ Կառավարությունն ամեն ինչ կանի դրա համար։

«Չպետք է խոսակցություններ լինեն այն մասին, որ որքան հարկերը ցածր են, այնքան ապրանքներն էժան են։ Հարկերը պետք է վճարեն բոլորը և միշտ», — ասաց վարչապետը։

Ըստ նրա` պետք է գնահատել ստվերային տնտեսությունը. նախկինում գնահատվել է 22%, միջազգային կազմակերպությունները գնահատում են 46%։

Այս տարվա բյուջեն արդեն փոխել չի կարելի, սակայն հաջորդ տարվա համար նման հնարավորությունը կքննարկվի։ Ընդ որում` հնարավորության դեպքում նման լուծումներ կգտնենք նաև այս տարի, ավելացրեց նա։