Մեքենավարների գործադուլ Վրաստանում. դեռ որքա՞ն չի աշխատի Թբիլիսիի մետրոն

Մեքենավարների եռօրյա գործադուլից հետո, որոնք պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը, Թբիլիսիի մետրոպոլիտենը շուտով կաշխատի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատակիցները ներքին խորհրդատվությունների արդյունքում որոշում են ընդունել վերսկսել աշխատանքը, Վրաստանի մայրաքաղաքում գործադուլը շուտով կավարտվի։ Այդ մասին հաղորդում է Sputnik Գրուզիան։

Լուրերը չհաստատվեցին. Երևանի մետրոն չի աշխատում, բայց աշխատողները գործադուլ չեն անում

Մեքենավարների խոսքով` աշխատավարձերը բարձրացնելու պատասխանատվությունն իր վրա վերցրել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Թեև այս փուլում հայտնի չէ, թե երբ կընդունվի այդ որոշումը։

Թբիլիսիի մետրոպոլիտենն արդեն երրորդ օրն է չի աշխատում մեքենավարների գործադուլի պատճառով, նրանք պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ավելի վաղ դժգոհություն է հայտնել մեքենավարների այդ որոշման հետ կապված և հայտարարել, որ նրանք նորմալ աշխատավարձ են ստանում։

Ներկա պահին մեքենավարների ժամավճարը կազմում է 7 լարի (ավելի քան 2,8 դոլար), իսկ նրանք պահանջում են մինչև 10 լարի (ավելի քան 4 դոլար)։ Արհմիությունների տվյալներով` գործադուլին մասնակցում է շուրջ 500 մարդ, նրանցից 140–ը հացադուլ են հայտարարել։