Սերբ վարսահարդարը «դաջվածքներ» է անում մազերի վրա. տեսանյութ

Վարպետն այնքան հմտորեն է սափրում հաճախորդների գլուխները, որ դրանց վրա հայտնվում են քաղաքական գործիչների դիմանկարները։
Sputnik

Սերբ վարսահարդար Մարիո Խվալան հաճախորդի գլխին «քանդակել» է հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի պատկերը։

Մարիոն արդեն 9 տարի է` մազերի վրա «դաջվածքներ» է ստեղծում։ Մեկ դաջվածք ստեղծելու համար երեքից վեց ժամ է պահանջվում։

Մարիոն ցուցադրել է նաև իր նախորդ աշխատանքները։ Ավելի վաղ նա ստեղծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարները։

Տեսանյութում դիտեք` ինչպես է աշխատում սերբ վարսահարդարը։