Արցախի ԱԱԾ պետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախում այսօր արդեն 3–րդ պաշտոնյան է հրաժարականի դիմում ներկայացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս մասին հայտնում են Արցախի մեր աղբյուրները։ Նրանց տեղեկացմամբ` քիչ հետո կհրապարակվի հրաժարականի տեքստը։

Հիշեցնենք, որ այսօր հրաժարականի դիմում են ներկայացրել նաև Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն ու Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը։