Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արայիկ Հարությունյանն իր դիմումի հիմքերը կներկայացնի հունիսի 6-ին, ժամը 15:00-ին տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին նախագահ Բակո Սահակյանին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել:

Նիկոլ Փաշինյանն ուշիուշով հետևում է Արցախի դեպքերին

Այս մասին տեղեկացնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»,– ասված է Արայիկ Հարությունյանի դիմումում:

Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ իր դիմումի հիմքերը կներկայացնի հունիսի 6-ին, ժամը 15:00-ին տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ: