Սամվել Ալեքսանյանը լքեց «Հանրապետական» խմբակցությունը

«Հանրապետական» խմբակցությունը պակասեց ևս մեկ պատգամավորով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. «Հանրապետական» խմբակցությունը լքեց ևս մեկ պատգամավոր։ Սամվել Ալեքսանյանը հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցությունից հեռանալու իր որոշման ւ մասին:

Արտակ Սարգսյանը լքեց ՀՀԿ–ն

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հաստատել է այս լուրը:

Հիշեցնենք` Հայաստանում իշխանափոխությունից հետո ԱԺ Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցությունը լքել են պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Գևորգյանը, Արտակ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը:

Վերջին երկու հրաժարականներից հետո ՀՀԿ խմբակցությունը, փաստորեն, այլևս ԱԺ–ում մեծամասնություն չէ։ Այս պահին ԱԺ 105 պատգամավորներից միայն 52-ն է ՀՀԿ խմբակցության անդամ` նախկին 58-ի փոխարեն։