Կոտայքում դանակահարել են 4 հոգու, երեքը նույն ընտանիքից են

Բակում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 01:50-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի, որոնք ստացած են եղել մարմնական վնասվածքներ:

Վանաձոր քաղաքում ամբողջությամբ այրվել է «SEAT» մակնիշի ավտոմեքենան

Ըստ Shamshyan.com-ի` ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Ռաֆիկ Ս-ն, որը ստացել է ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք վնասվածք, 55-ամյա Բաբկեն Ս-ն, որը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք վնասվածք և 53-ամյա Անահիտ Ս-ն, որը ստացել է ձախ ձեռքի ծղոսկրի միջին 1/3-ի փակ կոտրվածք վնասվածք:

Հիվանդանոցում վիրավորները իրավապահներին հայտնել են, որ վնասվածքները ստացել են իրենց անծանոթ քաղաքացու հետ իրենց բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վնասվածքներ է ստացել նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա Համազասպ Լ-ն, և վիճաբանությունը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Քանաքեռի փողոցում:

Կայքի տեղեկություններով` վիրավոր Ռաֆիկ, Բաբկեն, Անահիտ Ս.-երը ընտանիքի անդամներ են, վիրավորներից Բաբկեն Ս-ն աշխատում է «Արզնի» թռչնաբուծարանում, իսկ Անահիտ Ս-ն «Ավալոն» ռեստորանային համալիրում: