Բողոքի երթ Երևանում. մարդիկ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը. լուսանկարներ և տեսանյութ

Մարդիկ ուզում են, որ Նոր Հայաստանը նոր հայրապետ ունենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Երևանի Կաթողիկե եկեղեցու մոտից այսօր բողոքի երթ է մեկնարկել։

Активисты требуют отставки католикоса Гарегина II (6 июня 2018). Еревaн

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ մասնակիցները պահանջում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։

Նրանք անցնում են Երևանի կենտրոնական փողոցներով և վանկարկում. «Նոր Հայաստան, նոր Հայրապետ»։

Ցուցարարները պահանջում են Գարեգին Բ-ի հրաժարականը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր-Վահրամ քահանա Մելիքյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալու իր և եպիսկոպոսաց հետ։

Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը։