Հաշվեհարդար ամուսնու սիրուհուց` հենց փողոցում. տեսանյութ

Իսկական սիրային դրամա է ծավալվել Խանչժուն քաղաքի փողոցներից մեկում. խանդոտ կինը քաշում է ամուսնու սիրուհու մազերը։
Sputnik

Իսկ ինչ–որ մեկը նկարահանել է դա տեսախցիկով։ Խանդից կատաղած կինը բռնել էր ամուսնու սիրուհուն և բաց չէր թողնում այնքան ժամանակ, մինչև նրանց շուրջ մարդկանց հոծ զանգված չհավաքվեց։

Ականատեսները սկանդալը տեսագրել էին և տեղադրել համացանցում. այն վիրուսի պես արագ տարածվեց։

Ինչպես երևում է տեսանյութում, կինը հանդիմանում է ամուսնուն և քաշում աղջկա մազերից։ Տղամարդը փորձում է կնոջը հետ քաշել սիրուհուց, բայց չի հաջողվում։ Առանձին ուշադրության է արժանի սիրուհու ինքնատիրապետումը, որը լուռ տանում է այդ ամենը։