Լևոն Արոնյան- Սերգեյ Կարյակին` ոչ–ոքի

Altibox Norway Chess սուպերմրցաշարի 7-րդ տուրում հայ գրոսմայստերը գրանցել է իր հերթական ոչ–որքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարի 7-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցել է Սերգեյ Կարյակինի հետ:

Պարտիան ավարտվել է 39-րդ քայլում` ոչ-ոքի արդյունքով: Տուրի ևս մեկ պարտիա ավարտվել է: Միավորը կիսել են նաև Սոն ու Մամեդյարովը:

Այս տուրից հետո Արոնյանը 3.5 միավորով կիսում է 1-3-րդ հորիզոնականները:

Նույնքան միավոր ունեն նաև Մագնուս Կարլսենը և Ուեսլի Սոն:

7-րդ տուրում կայանում են նաև Կարուանա-Նակամուրա և Վաշիե Լագրավ-Անանդ պարտիաները: