Ինչու է Արարատն այդքան փոքր. Հայաստանում կքննարկեն զինանշանն ու օրհներգը

Հասարակության որոշ շրջանակներ հաճախ դժգոհում են Հայաստանի զինանշանին պատկերված Արարատի փոքրությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Հայաստանի մշակույթի նախարարությունը երկրի զինանշանի ու օրհներգի վերաբերյալ քննարկումներ կանցկացնի։

Օրհներգի կռիվ. արդյո՞ք ժողովուրդն ու ՀՀ կառավարությունը «կաջակցեն» Արամ Խաչատրյանին
Այսօր խորհրդարանում այս մասին ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

«Բարձրաձայնվում են և՛ օրհներգի, և՛ զինանշանի փոփոխության հետ կապված հարցեր: Սակայն այդ հարցը մեկ օրում կամ մեկ մարդու միջոցով չպետք է լուծվի, մենք քննարկում պետք է ծավալենք: Այս պահին դեռ չենք ձեռնարկել, բայց անպայման կունենանք քննարկում»,- նշեց նախարարը:

Հասարակական մի շարք գործիչներ դժգոհում են, որ մեր զինանշանին պատկերված Արարատը չափազանց փոքր է։