Ստամբուլից Բաքու մեկնող ինքնաթիռը բախվել է թռչունի

AZAL ավիաընկերության ինքնաթիռի հետ մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ տեղի է ունենում թռչունների հետ կապված միջադեպ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ,  3 հունիսի — Sputnik. Ադրբեջանական AZAL-ի ինքնաթիռը, որն իրականացրել է Ստամբուլ-Բաքու թռիչքը, ստիպված է եղել հետ վերադառնալ թռչունի հետ բախվելու պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը։

Ուժեղ ամպրոպը խանգարել է Մոսկվա–Երևան չվերթին. ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վերադառնալ Ստամբուլի«Աթաթուրք» օդանավական։

«AZAL–ի ինքնաթիռը, որն իրականացնում էր Ստամբուլ-Բաքու չվերթը, բախվել է թռչունի։ Այդ պատճառով օդանավի հրամանատարը որոշում է կայացրել վերադառնալ Ստամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայան։ Այդ չվերթի ուղևորները մեկ այլ ինքնաթիռով կվերադառնան Բաքու», — ասվում է հաղորդագրությունում։

Կարճ ժամանակահատվածում սա երկրորդ դեպքն է, երբ թռչունները խանգարում են «Ադրբեջանական ավիաուղիներին»։ Ապրիլին նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել Բաքու-Նախիջևան չվերթի ընթացքում։ Այդ ժամանակ անձնակազմը որոշում է ընդունել վերադառնալ «Հեյդար Ալիև» օդանավակայան, ինքնաթիռն ուղարկվել է տեխնիկական զննման։