Արոնյանի հերթական ոչ–ոքին. Altibox Norway Chess

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարի 6-րդ տուրում առաջինն ավարտվեց Լևոն Արոնյանի և ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի պարտիան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի և ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի խաղն ավարտվեց ոչ–ոքի արդյունքով։  Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարի 6-րդ տուրում առաջինն ավարտվեց նրանց պարտիան: 28-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի:

Արոնյանը վաստակել է 3, Կարուանան՝ 2.5 միավոր: 6-րդ տուրի մյուս պարտիաները շարունակվում են:

Հիշեցնենք, որ Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, պարտվել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին: