Հնդկաստանը միջուկային լիցքով հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել․ տեսանյութ

Հնդկաստանում հունիսի 3-ի առավոտյան տեղի է ունեցել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական հաջող փորձարկումը։
Sputnik

«Ագնի 5»-ը կարող է կրել միջուկային մարտագլխիկ։ Գործարկումը կայացել է Երևանի ժամանակով 08։20-ին Աբդուլ Քալամ կղզու զորավարժարանում։

Նշվում է, որ սա վեցերորդ հաջողակ փորձարկումն է։ Վերջին անգամ «Ագնի 5»-ը գործարկել են 2018թ-ի հունվարի 18-ին։

Պաշտպանական հետազոտությունների և մշակումների հնդկական կազմակերպության (DRDO) մշակած «երկիր-օդ» դասի հրթիռն ունի հինգ տարբերակ, ավագ «Ագնի 5»-ը կարող է հասնել մինչև Չինաստանի ցանկացած կետ։