Նվիրում եմ Արցախին. հայ բռնցքամարտիկը հաղթեց ադրբեջանցուն. տեսանյութ

Երեկ Մեծ Բրիտանիայում Glory 54 շոուն էր, որի շրջանակներում միջին քաշային կարգում կազմակերպության չեմպիոն Հարութ Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկ Ալիմ Նաբիևին:
Sputnik

Հայ բռնցքամարտիկը ռինգ դուրս եկավ Հայաստանի եռագույնի և Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: 5 տեսարժան ռաունդներից հետո ժյուրին բացարձակ հաղթանակ գրանցեց Հարութ Գրիգորյանի հաշվին:

Մարզիկն իր հաղթանակը նվիրեց հայ ժողովրդին և Արցախին: