Արոնյանը հաշտություն կնքեց Վաշիե-Լագրավի հետ

Հայ և ֆրանսիացի շախմատիստների խաղում հաղթող չեղավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Altibox Norway Chess» մրցաշարի 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։ Պարտիան ավարտվեց 25-րդ քայլում` ոչ-ոքի արդյունքով:

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին. «Norway chess»

Այս տուրից հետո Արոնյանը 2.5 միավորով կիսում է 2-5-րդ տեղերը:

Առաջատարը շարունակում է մնալ Մագնուս Կարլսենը 3.5 միավորով:

Տուրի մյուս պարտիաներում Կարլենսը ոչ-ոքի է խաղացել Անանդի հետ, Մամեդյարովը` Նակամուրայի հետ: Կարուանա-Կարյակին պարտիան դեռ ընթացքի մեջ է:

Ուեսլի Սո-Դին Լիժեն պարտիան տեղի չի ունեցել: Չինացի շախմատիստին երեկ հիվանդանոց են տեղափոխել: Նա դուրս է եկել մրցաշարից, իսկ նրա հետ պարտիաներ անցկացրած շախմատիստների միավորները կհանվեն: