Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին. «Norway chess»

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց «Norway chess»-ում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Norway Chess classic մրցաշարի 4-րդ տուրում հայ շախմատիստ Լևոն Արոնյանը երե` հունիսի 1-ին, հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Շահրիար Մամեդյարովին։

Սպիտակներով խաղացող հայ շախմատիստը հաղթանակի հասավ 70-րդ քայլում:

Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 2 միավոր և Հիկարու Նակամուրայի, Ուեսլի Սոյի ու Վիշվանաթան Անանդի հետ կիսում է 3-6-րդ տեղերը:

«Norway chess» մրցաշարն անցկացվում է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում: