Մխիթար Գոշն օրենսդիր է, առակագիր, մանկավարժ, հասարակական գործիչ, ծնվել է 12-րդ դարի 20-ական թվականներին Գանձակ քաղաքում։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում, աշակերտել Հովհաննես Տավուշեցուն, կարգվել է Հայ առաքելական եկեղեցու վարդապետ։ Նրա գրչին են պատկանում մոտ 1 տասնյակ աշխատություններ, այդ թվում` առակներն ու հռչակավոր «Դատաստանագիրքը», որը գրվել է 1184 թվականին։
Մխիթար Գոշն ակնհայտ առանձնանում է հայ եկեղեցու վարդապետների շարքում։ 8 տարի սովորելուց և վարդապետ կարգվելուց հետո մոտ 30 երեսուն տարեկանում Մխիթարը դիմեց անսովոր քայլի։
Նա լսել էր Կիլիկյան Հայաստանում գտնվող մի վանքի մասին, որը պատված էր խորհրդավորության քողով։ Սև լեռան վրա գտնվող Կարմիր վանքը կառուցվել էր մի ժամանակաշրջանում, երբ ոչինչ չէր կառուցվում, ավելին` ինտենսիվորեն քանդվում էր։
Մխիթար Գոշը թողեց իր վարդապետական գործը և գնաց այնտեղ։
Նա իսկապես բացառիկ անձ էր, և ինչպես այլ մեծերին, նրան նույնպես գրկաբաց չընդունեցին ժամանակակիցները։ Եվ դա բնական էր. Գոշը տիրապետում էր այնպիսի գիտելիքների, որոնք վտանգ էին ներկայացնում այն ժամանակվա հետամնաց հասարակության համար։
Սև լեռան գիտնականների մոտ վարդապետի աստիճան ստանալուց հետո Մխիթարը վերադարձավ ծննդավայր և փորձեց կիրառել գիտելիքները հոգևոր կյանքում։ Շատ չանցած` սրվեցին նրա ու Աղվանքի կաթողիկոս Ստեփանոսի հարաբերությունները։ Սրվեցին այն աստիճան, որ կաթողիկոսը մոռացավ իր կարգավիճակն ու ակնհայտ պայքար սկսեց Մխիթարի դեմ։
Չդիմանալով կաթողիկոսի հալածանքներին` նա տեղափոխվեց Արցախ, բայց այնտեղ այդ ժամանակ խաղաղ չէր…