Արմեն Ջիգարխանյանին փոխարինող փնտրել պետք չէ. թատրոնի աշխատակազմի ղեկավար

Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատակազմի ղեկավար Վյաչեսլավ Դյաչենկոն չգիտի`ով է տարածում լուրերը, թե իբր թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար է փնտրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Արմեն Ջիգարխանյանին փոխարինող փնտրել պետք չէ։ Այս կարծիքն է հայտնել Ջիգարխանյանի թատրոնի աշխատակազմի ղեկավար Վյաչեսլավ Դյաչենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ջիգարխանյանը մտածում է փոխարինողի մասին. Դրամատիկական թատրոնը կգլխավորի մեկ ուրիշ հա՞յ

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Ջիգարխանյանն իրեն փոխարինող է գտել։ Ավելին` հաղորդվում էր, որ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նա նշանակել է դերասան, ռեժիսոր Սերգեյ Գազարովին։

Դյարչենկոն գաղափար չունի, թե ով է նման լուրեր տարածում, որովհետև թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը նման որոշում չի կայացրել։

«Եթե նա նման որոշում ընդուներ, այդ ինֆորմացիան տեղադրված կլիներ թատրոնի կայքում»,–ասել է Դյաչենկոն։

Թատրոնի աշխատակազմի ղեկավարը հավելել է, որ թատրոնն ունի Ջիգարխանյանի կողմից հաստատված ծրագիր և շարունակում է աշխատել այդ ծրագրով։

Հիշեցնենք, որ դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ստացիոնար բուժում է ստանում։