Հերքում եմ պահանջում. ինչու է ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը հրաժարական տվել

Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը հերքել է 13 միլիոն դոլար յուրացնելու մեղադրանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։ Այդ մասին ուրբաթ Հարությունյանն ասաց լրագրողներին։

Նոր մարզպետները նշանակվեցին. ովքե՞ր են նրանք

Ազատվելու պատճառների մասին հարցին ի պատասխան նա ասաց, որ իրեն տեսնում է մասնավոր հատվածում։

Պաշտոնյան հերքեց «Ժողովուրդ» օրաթերթի լուրերը, թե Արսեն Հարությունյանը 13 մլն դոլար է յուրացրել Սևանա լճից ջուր դուրս բաց թողնելու հաշվին:

«Ես ոչ միայն հերքում եմ, այլև իրենցից հերքում եմ պահանջում, հակառակ դեպքում՝ կհանդիպենք դատարանում և դեժավյու կլինի: Տեղեկություն է տարածվել, որ Սևանա լճից մարտ-ապրիլ ամիսներին ապօրինաբար ջուր է բաց թողնվել, ինչի արդյունքում ես յուրացրել եմ 13 մլն դոլար: Հորդորում եմ օրաթերթին ներողություն խնդրել և հերքում տպագրել»,-եզրափակեց Հարությունյանը:

Հակառակ դեպքում հարցը կլուծվի դատարանում։