Իսկական տոն. նախագահը երեխաների համար համբուրգեր պատրաստեց, նրանք էլ երգեցին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու իր կինը` Նունե Սարգսյանն, այցելել են «Օրրան»` երեխաների տոնը շնորհավորելու և նրանց հետ միասին նշելու տոնական օրը։
Sputnik

«Օրրանում» տեր և տիկին Սարգսյանները համբուրգերներն են պատրաստել փոքրիկների համար, ապա հյուրասիրել նրանց իր պատրաստածը։

Սեղանի շուրջ ՀՀ նախագահը ծանոթացել ու զրուցել է ռուսական դպրոցում սովորող ռուս երեխաների հետ։ Ծանոթանալով փոքրիկ Վասիլսայի հետ` Արմեն Սարգսյանը կատակել է։

«Հայտնի հեքիաթի չքնաղ Վասիլիսա՞ն ես»։