Երեխաները տեսան, թե որտեղ և ինչ պայմաններում են աշխատում իրենց ծնողները, պապիկները և տատիկները։
«Այս քայլով մենք փորձում ենք երեխաներին ինտեգրել իրենց ծնողների աշխատանքային գործընթացին, ցույց տալ, թե որտեղ են աշխատում նրանց ծնողները», — լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, որը նախարարություն էր եկել աշխատողների երեխաների հետ ծանոթանալու և շփվելու համար։
Երեխաներին փուչիկներ և կրթական ձայնասկավառակներ նվիրեցին։ Մանրամասները դիտեք տեսանյութում։