Վարդան Արամյանը պաշտոն ստացավ Հայաստանի խոշոր ձեռնարկություններից մեկում

Ֆինանսների նախկին նախարարը Հայաստանի հանքարդյունաբերական ընկերություններից մեկի գլխավոր տնօրենի տեղակալ է նշանակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նշանակվել է Հայաստանի հանքարդյունաբերական հսկաներից մեկի՝ «Վալեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեժլումյանի տեղակալ։ Այդ մասին Sputnik Արմենիային հաղորդեց անձամբ նախկին նախարարը։

Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակը պաշտոն ստացավ ԱԱԾ–ում

Արամյանը Կարեն Կարապետյանի կառավարությունում 2016թ-ից զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո նա լքել է նախարարի պաշտոնը` հասկացնելով, որ նոր թիմի հետ աշխատելը ճիշտ չի համարում։

«Վալեքս գրուպը» լեռնամետաղագործական հոլդինգ է, որը կառավարում է Արցախի (Քաշենի պղնձի ու Դրմբոնի ոսկու և պղնձի) և Հայաստանի հանքերը, ինչպես նաև Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որը սև պղինձ է արտադրում (մաքուր պղնձի կիսաֆաբրիկատը)։ Կոնցեռնը Հայաստանի խոշորագույն արտահանողներից է։