Նիկոլ Փաշինյանի «վրացական» այցը. լավագույն կադրեր

Sputnik

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության առաջին պաշտոնական այցը նոր էջ է բացել հայ-վրացական հարաբերություններում։ Այդ մասին վարչապետն այսօր ասել է Ջավախքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք նոր հարաբերություններ ենք ձևավորում մեր երկրների միջև», — ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ երկու երկրների ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ երկու պետությունների իշխանությունների գործողություններում չկան դավադրության կամ սադրանքի տարրեր։

Սամցխե-Ջավախք կատարած այցելությունը հայ վարչապետի վրաստանյան այցի վերջին կետն էր։

Առավոտյան հայկական կառավարական պատվիրակությունը հանդիպել է գործարար օղակների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելել «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն։

Փաշինյանն այցի ընթացքում արդեն հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 

1 / 11
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վրաստանի կառավարության շենքում (2018թ–ի մայիսի 30)։ Թբիլիսի
2 / 11
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ (2018թ–ի մայիսի 30)։ Թբիլիսի
3 / 11
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ (2018թ–ի մայիսի 30)։ Թբիլիսի
4 / 11
Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացումը Վրաստանի սովորող երիտասարդության Ազգային պալատի Հայելապատ դահլիճում (2018թ–ի մայիսի 30)։ Թբիլիսի
5 / 11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան (2018թ–ի մայիսի 30)։ Թբիլիսի
6 / 11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան (2018թ–ի մայիսի 30)։ Թբիլիսի
7 / 11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Խոջիվանք» պանթեոն (2018թ–ի մայիսի 30)։ Թբիլիսի
8 / 11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի հետ (2018թ–ի մայիսի 30)։ Թբիլիսի
9 / 11
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայկական պատվիրակությանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հրավիրել է պաշտոնական ընթրիքի (2018թ–ի մայիսի 30)։ Թբիլիսի
10 / 11
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» հայկական գիտամշակութային կենտրոն (2018թ–ի մայիսի 30)։ Թբիլիսի
11 / 11
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբաձեի հետ հանդիպման ժամանակ (2018թ–ի մայիսի 30)։ Թբիլիսի