Երևանում կասեցրել են «օրենքով գողերի » հավաքը. տեսանյութ

Ոստիկանությունն այսպես կոչված «օրենքով գողերի» հավաք է կասեցրել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում:
Sputnik

Համապատասխան գործողություններ են իրականացվել:

Միևնույն ժամանակ մասնակիցներին զգուշացվել է հետագայում այդօրինակ հավաքներից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:

Ոստիկանությունը հայտնում է, որ այսուհետև էլ տեսադաշտում է պահելու նմանատիպ կենսակերպի հակում ունեցողներին և օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված բոլոր գործողությունները: