ՀՀԿ պատգամավորները ստորագրահավաք են կազմակերպել. աջակցում են ձերբակալված քաղաքապետին

Իրավապահները կասկածում են, որ Մասիսի քաղաքապետն է ծեծել ուսանողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորները ստորագրություն են հավաքում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի օգտին։ Այդ մասին լրագրողներին ասաց ՀՀԿ պատգամավոր Մուրադ Մուրադյանը։

Ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը

Նրանց կուսակից Համբարձումյանը ձերբակալվել էր ապրիլյան ակցիաների ժամանակ ուսանողների ծեծելու գործով։

Ձերբակալվել են նաև նրա եղբայրը` Գոռ Համբարձումյանը, և տեղակալ Կարեն Օհանյանը, ինչպես նաև հարձակման երեք այլ ենթադրյալ մասնակիցներ։

Պատգամավորները ստորագրահավաքը կազմակերպել են իրենց կուսակցական ընկերոջն ազատ արձակելու համար։ Պահանջագրի տակ արդեն ստորագրել են Խոսրով Հարությունյանը, Մուրադ Մուրադյանը, Գագիկ Մինասյանը, Էդուարդ Շարմազանովը, Արայիկ Հովհանիսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Կորյուն Նահապետյանը։