«Առյուծ» Սպարտակ Գևորգյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկին

Սպարտակ Գևորգյանը հաղթել է անգլիացի մրցակցին Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում և առաջին տեղը զբաղեցրել 54 կգ քաշային կարգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ռուսաստանաբնակ բռնցքամարտիկ, «Առյուծ» մականունով Սպարտակ Գևորգյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի պատանիների առաջնությունում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մինասյանը ջանքեր թափեց, բայց հաղթել չհաջողվեց. 10 խաղացողով ավարտված խաղի արդյունքը

Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականը նվաճել է 20 ոսկե, 8 արծաթե և 4 բրոնզե մեդալներ Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել Բուլղարիայում մայիսի 29-ին։ Առաջնության մասնակցել են 13-14 տարեկան պատանիներն ու աղջիկները։

Գևորգյանը հաղթել է Մեծ Բրիտանիայի մրցակցին 54 կգ քաշային կարգում։

Սպարտակ Գևորգյանը բնակվում է Շախտի քաղաքում, 13-ամյա պատանին արդեն Ռուսաստանի բռնցքամարտի չեմպիոն է, նա մարզվում է մարզիչ Էդուարդ Մարգարյանի մոտ։