«Բարև ձեզ։ Դո՞ւ ոնց ես». Վրաստանի նախագահը Փաշինյանի հետ հայերեն է խոսել. տեսանյութ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նախապատրաստվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը և հայերեն է ողջունել նրան։
Sputnik

Մարգվելաշվիլու և Փաշինյանի հանդիպումը կայացել է այսօր Վրաստանի նախագահի նստավայրում։

— Բարև ձեզ, — ասել է Մարգվելաշվիլին սենյակ մտնող Փաշինյանին։

— Բարև ձեզ։ Ո՞նց եք, — ասել է ՀՀ վարչապետը ժպտալով։

— Լավ եմ։ Դո՞ւ ոնց ես, — պատասխանել է Մարգվելաշվիլին` ՀՀ վարչապետին առաջարկելով նստել։

Մանրամասները դիտեք տեսանյութում։