Հայաստանի հանքերը նորմալ չեն վճարել հարկերը, բացի մեկից. ՊԵԿ պետի տեղակալ

«Մաքուր» է միայն Քաջարանի հանքը, նշել են հարկային մարմնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հայաստանի գրեթե բոլոր հանքերը լրիվ չեն վճարել արդյունահանման համար։ Այս մասին ասաց Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

ՊԵԿ–ն ուսումնասիրում է Հայաստանի հարկային ծառայության և մաքսային կոմիտեի գործունեությունը։

Ասատրյան. «Տարիներ շարունակ մեր հանքերը շահագործվում են ի նպաստ կոնկրետ անձանց»

Խախտումները հիմնականում վերաբերել են 2016-17թթ–ին, իսկ վճարումները թերի են կատարվել ընդերքօգտագործման ոլորտում։

Բացառությունը ամենախոշոր հանքն է` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

«Մնացածը հարկերը սխալ են հաշվել։ Իհարկե, հաշվելու բանաձևը բոլորի համար նույնն է, բայց ոչ բոլորն են ճիշտ կիրառել այն», – ասաց Մաշադյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստուգել հանքերի կողմից հարկերի վճարումը։

2017թ.–ին Հայաստանի լեռնահանքային ձեռնարկությունները պետբյուջե են վճարել մոտ 60 մլրդ դրամ կամ բյուջեի ամբողջ եկամուտների 5 տոկոսը։