Երևանում Էլթոն Ջոնի վրա հավկիթներ են նետել. չարամիտը հայտնաբերվել է

Աշխարհահռչակ երգչի վրա հավկիթներ նետողը կամավոր ներկայացել է ոստիկանության բաժին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնի հայաստանյան այցի ընթացքում նրա վրա հավկիթներ նետած քաղաքացին հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.am–ը։

Շարմազանովը պատասխանեց Էլթոն Ջոնին. «ԼՀԲՏ–ի հարցում կոմպրոմիս չկա»

Կայքի տեղեկություններով` նա Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Վահան Գրիգորյանն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ մայիսի 29-ին, ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին։

Նա կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։

Կայքը հայտնում է նաև, որ նրա նետած 3 հավկիթներից 2-ը դիպել են Էլթոն Ջոնին։

Հիշեցնենք` Էլթոն Ջոնը Հայաստան էր ժամանել մայիսի 26-ին։ Նրա այցը բարեգործական նպատակ էր հետապնդում։ Երգիչն իր աջակցությունն էր բերել ՀՀ նախագահի ընտանիքին պատկանող «Հայաստան, իմ սեր» հիմնադրամին։