Լևոն Արոնյանը պարտություն կրեց. Altibox Norway Chess 2018

Այս պարտության պատճառով մեր շախմատիստը միանգամից նահանջեց վերջին՝ 10-րդ հորիզոնական:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Նորվեգիայում ընթացող Altibox Norway Chess 2018 շախմատի սուպերմրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը պարտությունը կրեց:

Արոնյանը–Անանդ` ոչ–ոքի. Altibox Norway Chess 2018

Հայ գրոսմայստերն այսօր սև խաղաքարերով մրցում էր Մագնուս Կառլսենի հետ: Արոնյանը սկզբում բավական հաջող պաշտպանվում էր, սակայն ժամանակի սղության պատճառով նա չտիրապետեց իրավիճակին ու միանգամից մի քանի սխալ թույլ տվեց: 31-րդ քայլից հետո մեր շախմատիստը ստիպված կանգնեցրեց ժամացույցը:

Սա այս մրցաշարում Մագնուս Կառլսենի երկրորդ հաղթանակն էր, իսկ Լեւոն Արոնյանի առաջին պարտությունը։ Այս պարտության պատճառով մեր շախմատիստը միանգամից նահանջեց վերջին՝ 10-րդ հորիզոնական:

Հունիսի 1-ին Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ: