Արոնյանը–Անանդ` ոչ–ոքի. Altibox Norway Chess 2018

Նորվեգիայում ընթացող Altibox Norway Chess 2018–ին Հայաստանի ուժեղագույն շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ուժերներն էր չափում հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը Altibox Norway Chess մրցաշարի մեկնարկային տուրում ոչ-ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Հայ գրոսմայստերը հանդես էր գալիս սև խաղաքարերով և պարտիան ավարտվել է 31-րդ քայլին:

Տուրի մյուս պարտիայում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը կիսել է միավորն ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: