Արոնյանն ու Սոն հաշտությամբ բաժանվեցին

Հայ շախմատիստը Altibox Norway Chess միջազգային մրցաշարի երկրորդ տուրում մրցեց ամերիկացու հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Լևոն Արոնյանը Նորվեգիայում ընթացող Altibox Norway Chess միջազգային մրցաշարի երկրորդ տուրում մրցեց ամերիկացի շախմատիստ Ուեսլի Սոյի հետ:

Պարտիան 43-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Աոնյանը խաղաց սպիտակ խաղաքարերով։

Այս տուրի ևս երեք պարտիա` Սերգեյ Կարյակին — Մագնուս Կարլսեն, Ֆաբիանո Կարուանա — Շահրիյար Մամեդյարով, Դին Լիրեն — Վաշիե Լագրավ ավարտվեցին ոչ-ոքիով:

Նշենք, որ Արոնյանը երեկ ուժերը չափեց հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ, և խաղը կրկին ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։