Դուք դժվարին առաքելություն եք իրականացնում. Բաբլոյանը շնորհավորել է խաղաղապահներին

Հայաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է խաղաղապահներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել` Խաղաղապահի միջազգային օրվա կապակցությամբ։

Արա Բաբլոյանը ուղերձում, մասնավորապես ասված է։

Բաբլոյանը բացատրել է, թե ինչու չի շնորհավորել Փաշինյանին

«Սիրելի խաղաղապահներ,  Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ու անձամբ իմ շնորհավորանքներն եմ փոխանցում ձեզ Խաղաղապահի միջազգային օրվա առթիվ և մաղթում անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ:

Դուք դժվարին ու շնորհակալ առաքելություն եք իրականացնում Հայաստանից շատ ու շատ հեռվում և բազմազգ խաղաղապահ ուժերի կազմում Հայաստանի աջակցությունն եք բերում աշխարհում խաղաղության վերահաստատման սուրբ գործին: Մենք հպարտանում ենք ձեր բարեխիղճ ու անձնվեր ծառայությամբ և դրան տրվող բարձր գնահատականով:

Կոսովոյում, Աֆղանստանում ու Լիբանանում բացվող ամեն խաղաղ կամ վտանգներով լի առավոտ ձեր հարազատների հետ մենք նույն ուրախությունն ու անհանգստությունն ենք ապրում:

Աստված պահապան ձեզ և բոլոր խաղաղապահներին»: