Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափով հանդիպում չի նախատեսվում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում մոտ ապագայում չի նախատեսվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի– Sputnik. Ներկա պահին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում չի նախատեսվում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Ներկա պահին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձևաչափով հանդիպում մենք չենք նախատեսում։ Նման պայմանավորվածություն չկա», – ասաց գերատեսչության ներկայացուցիչը։

Երեք երկրներում ընտրական գործընթացների ավարտից հետո, մի շարք փորձագետներ վերջին շրջանում կանխատեսում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հանդիպումը։