Իսրայելի Քնեսեթը չի քննարկի Հայոց ցեղասպանության օրինագիծը

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցները քննադատել են խորհրդարանի խոսնակ Յուլիյա Էդելշտեյնի որոշումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Իսրայելի խորհրդարանը` Քնեսեթը, չի քննարկի Հայոց ցեղասպանության օրինագիծը։ Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post–ը։

Քնեսեթը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ի՞նչ է փոխվել

Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծի քվեարկության հարցը մայիսի 28-ի դրությամբ ընդգրկված չէ Իսրայելի խորհրդարանի օրակարգում: Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հարցը հանել է օրակարգից: Նրա մամուլի քարտուղարը, պարզաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ Քնեսեթի խոսնակն այդ քայլին գնացել է՝ մտավախություն ունենալով, որ մեծամասնությունը կողմ չի լինի նախագծի ընդունմանը:

Պարբերականը հիշեցնում է, որ անցած տարիների ընթացքում Յուլի Էդելշտեյնը բազմիցս կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նույնն արել է նաև անցյալ շաբաթվա ընթացքում: