Ֆրանսիական Houle Douce խումբն արտառոց համերգ է ունեցել Չինաստանում։ Արտիստները ելույթ են ունեցել 1400 մետր բարձրության վրա Չժանցզյացզե ազգային անտառային պուրակում։
«Երկնային համերգը» կազմակերպվել է Տյանմեն լեռան շրջանում։
Շոուի ժամանակ երաժիշտները ոչ միայն տարբեր գործիքներ են նվագել, այլ նաև ուշագրավ հնարքներ են ցույց տվել բարձրության վրա։ Դրա համար ժայռերի միջև ձգել են ճոպաններ։ Խմբի մասնակիցները ելույթ են ունեցել` պահպանելով անվտանգության կանոնները։