Փաշինյանը միայն մեկ ուղի ունի արտահերթ ընտրությունների հասնելու համար. Շարմազանով

Թող կառավարությունը չմոռանա խորհրդարանում հակակշռի մասին, հիշեցնում է Շարմազանովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը միայն մեկ ուղի ունի արտահերթ ընտրությունների համար, բայց նա հազիվ թե ցանկանա դա։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

Դրա համար պետք է, որպեսզի Փաշինյանն ինքը խորհրդարանում ձախողի իր կառավարության ծրագիրը։

ՀՀԿ–ն վիրավորված է, ԲՀԿ–ն զբաղված. նրանք Սարդարապատ չեն գնացել

«Բայց ես Փաշինյանի ու նրա նախարարների ելույթներից նման տպավորություն չեմ ստացել», – ասաց Շարմազանովը։

Նա հավելեց, որ ՀՀԿ–ն նույնպես չի քննարկել արտահերթ ընկերությունների հարցը։

«Ժամանակը ցույց կտա։ Բայց ուզում եմ ընդգծել` խորհրդարանը կառավարության գործընկերն է, այլ ոչ թե նրա կցորդը։ Եվ թող որևէ մեկը չմտածի, որ կառավարության անդամն ավելի շատ լիազորություններ ունի, քան պատգամավորը։

Նկատենք, որ Հայաստանի իշխանություններում բավական անսովոր իրավիճակ է ստեղծվել. կառավարությունը բաղկացած է խորհրդարանական փոքրամասնության ուժերից։ Այսպիսով, տեսականորեն ՀՀԿ–ն կարող է արգելափակել կառավարության ցանկացած օրինագիծ, այդ թվում` պետբյուջեի նախագիծը։ Հանրապետականների խոսքով` նրանք դա չեն անի հանուն երկրում կայունության։ Այնուամենայնիվ, ինչպես նախկինում հայտարարել էր Շարմազանովը, ժողովրդավարական երկրում չպետք է լինի ո՛չ կառավարության, ո՛չ խորհրդարանի բռնապետություն։

Նույն բացատրությամբ էլ ՀՀԿ–ն համաձայնել էր աջակցել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում։ Փաշինյանը հայտարարել էր, որ իր նպատակն է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, իսկ դրա համար պետք է բարեփոխել Ընտրական օրենսգիրքը։

Նոր կառավարությունն իր ծրագիրը խորհրդարանում կներկայացնի հունիսի 7–ին։