Ռազմական շքերթ. հաղթանակի հնչյուններ` 100 տարի անց

Սարդարապատի հուշահամալիրում կայացավ «Հաղթանակի դար» խորագրով զինվորական շքերթը՝ նվիրված Առաջին Հանրապետության 100-ամյակին։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Սարդարապատի հուշահամալիրի տարածքում ծանոթացան հայկական ժամանակակից զինատեսակներին ու պատմական նմուշներին, որոնք կիրառվել են Առաջին հանրապետության տարիներին` Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերում։

Ռազմական շքերթին մասնակցող զինվորականները Սարդարապատի հուշահամալիր են եկել Առաջին Հանրապետության զինվորական համազգեստներով ու հանդերձանքով։