Ֆրանսիայի արտգործնախարարը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Երկօրյա այցով Հայաստանում գտնվող ֆրանսիացի պաշտոնյան այցելեց Ծիծեռնակաբերդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն այսօր` մայիսի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։

Իսրայելն իրեն կվնասի, եթե ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Թուրքիայի ԱԳՆ–ն զգուշացնում է

Նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Ժան-Իվ Լը Դրիանն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, շրջել թանգարանի սրահներում, ծանոթացել ցուցադրությանն ու հայոց պատմության ողբերգական էջերին։

Այցելության ավարտին ֆրանսիացի պաշտոնյան գրառում է արել թանգարանի հուշամատյանում։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը Հայաստան ժամանել երկօրյա այցով`մայիսի 27-28-ը, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով։