Թբիլիսիում Սայաթ-Նովային նվիրված համերգ էր

Հայ աշուղ Սայաթ-Նովային (Հարություն Սայադյան) նվիրված համերգը Թբիլիսիի Վախթանգ Գորգասալիի հրապարակում էր։
Sputnik

Ամեն տարի Սայաթ-Նովայի ծննդյան օրը Թբիլիսիում «Վարդատոն» է։ Ինչպես տեղեկացնում է Sputnik Գրուզիան, Վիրահայերի միության նախագահի խոսքով` այս տոնն ավելի քան 100 տարվա պատմություն ունի։

Միջոցառումը կազմակերպել է Վիրահայերի միությունը` Թբիլիսիի քաղաքապետարանի, Վրաստանի սպորտի և երիտասարդության նախարարության և Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու աջակցությամբ։