«Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները պահանջում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

«Շիրակի» երկրպագումները զայրացած են։ Նրանք իրենց զայրույթը արտահայտում են բողոքի ակցիաններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները առավոտ 11:30-ից ավելի քան 2  ժամ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

Երկրպագուները Հայրապետյանից պահանջում են կատարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը (դատավոր` Ռ. Վարդազարյան), համաձայն որի` հայցի ապահովման կարգով (այսինքն` ժամանակավորապես` մինչև արբիտրաժային կարգով վեճի վերջնական լուծումը) արգելվել է նվազեցնել, «Շիրակ» միավորները:  Հենց այս միավորներն էլ զրկեցին  «Շիրակին»ն չեմպիոնական տիտղոսից և նա գրավելով 4-րդ հորիզոնականը:

«Ալաշկերտը» Հայաստանի եռակի չեմպիոն է, «Շիրակի» ճակատագիրն` անորոշ

Մոտ 2 ժամ ճանապարհը փակելուց հետո, ֆան ակումբի  որոշմամբ երկրպագուները բացեցին ճանապարհը, բայց ավելի ուշ փակեցին Գյումրու  Թատերական հրապարակ  տանող հատվածը: Նրանք հավատացնում են, որ պատրաստ են նաև ոտքով շարժվել Երևան և հանդիպել Ռուբեն Հայրապետյանի  հետ՝  պարզելու  ինչու վերջինս, հաշվի  չառնելով դատարանի որոշումը,  միավորները վերցրեց թիմից:

Ռուբեն Հայրապետյանի գլխավորած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակեց ՈՒԵՖԱ-ի նամակը «Շիրակի»՝ «Բանանցի» հետ պայմանավորված հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Ըստ ՀՖՖ-ի՝ ՈՒԵՖԱ-ն վարույթ է սկսել «Շիրակի» դեմ և լիակատար աջակցություն է հայտնել հայաստանյան թիվ մեկ ֆուտբոլային կառույցին արատավոր երևույթները կանխելու համար:

ՀՖՖ-ի կողմից հրապարակված նամակը ոչ միանշանակ արձագանք է ստացել, հատկապես` գյումրեցի երկրպագուների շարքերում: Երկրպագուների մեջ տարակուսանք է առաջացրել այն հանգամանքը, որ ՀՖՖ-ն առաջին անգամ է հրապարակում ՈՒԵՖԱ-ի դիրքորոշումը: Վերջին շրջանում մեր երկրում բազմաթիվ են եղել պայմանավորված խաղի դրսևորումներ, որոնց վերաբերյալ ՈՒԵՖԱ-ն հանդես է եկել պաշտոնական զեկույցներով: Այդ զեկույցները, սակայն, տեղ չեն գտել ՀՖՖ-ի պաշտոնական կայքում:

1 / 3
«Շիրակ» ակումբի երկրպագուները բողոքում են
2 / 3
«Շիրակ» ակումբի երկրպագուները բողոքում են
3 / 3
«Շիրակ» ակումբի երկրպագուները բողոքում են