Փաշինյանը խոստանում է միջոցներ ձեռնարկել «ճռիկ–վռիկ»–ով երթևեկող պաշտոնյաների նկատմամբ

Լուսացույցի առաջ բոլորը հավասար են. եթե վարչապետը կանգնում է, բոլորը պիտի կանգնեն։ Նիկոլ Փաշինյանը սպառնում է միջոցներ ձեռնարկել որոշ պաշտոնյաների նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թագավոր տղերքը» թքած ունեն կարմիր լույսի վրա

«Եթե երկրի ղեկավարը՝ վարչապետը այդպես չի վարվում և հրաժարվել է ճռիկ, վռիկներով երթևեկելու մարդկանց նյարդայնացնող պրակտիկայից, մյուս պաշտոնյաները պետք է հասկանային, որ իրենց վարքագծում նույնպես պետք է համարժեք փոփոխություններ տեղի ունենան»,– գրել է Փաշինյանը։

Վարչապետը հույս է հայտնել, որ դա «ընդամենը թյուրըմբռնում է» և որ հուսով է, որ հավելյալ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի։