ՌԱԴԻՈ

Թորոսյան. «Քաղաքական հարթակում կարող են նոր զարգացումներ լինել»

ՀՀԿ–ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է վրացական «սև ցուցակի» և հայ–վրացական հարաբերությունների կնճիռները հարթելու մասին։
Sputnik
Թորոսյան. «Քաղաքական հարթակում կարող են նոր զարգացումներ լինել»

«Քաղաքական հարթակում կարող են նոր զարգացումներ լինել` ելնելով ՀՀ ներքաղաքական նոր իրողություններից, և այն հարցերը, որոնք կնճռոտ են եղել հայ-վրացական հարաբերություններում, կարող են նորովի առաջ քաշվել և լուծումներ ստանալ»,- ասաց նա։

Թբիլիսին նաև իմ քաղաքն է. Սարգսյանը պատմեց Վրաստանի հետ ունեցած իր կապերի մասին

Նրա խոսքով` ցանկացած պարագայում պետք է նոր հնարավորություններ փնտրել և գտնել։

«Որովհետև հայ-վրացական հարաբերությունները ամբողջովին հարթ չեն եղել, և դա բնական է, որովհետև ցանկացած երկիր, իր հարևանի հետ ունենալով ջերմ ու գործընկերային հարաբերություններ, կարող է ունենալ նաև կնճռոտ հարցեր։ Մեզ համար կարևոր է օր առաջ հարթել այդ կնճիռները։ Այն պարզ պատճառով, որ ընդհանրական շատ մեծ շահեր ունենք տարածաշրջանում և մեկս մյուսին պետք է թիկունք լինենք»,- ասաց նա։

Տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին դիմակայելու ընդհանրական շահերը պետք է երկրներին ավելի մերձեցնեն։

Թորոսյանը խոսեց նաև վրացական «սև ցուցակի» մասին` կոչ անելով, որ բոլորին այդ հնարավորությունը տրվի։

Նրա խոսքով` երկու երկրի հարաբերությունների այսօրվա բարձր մակարդակը չի կարող ենթադրել «սև ցուցակի» գոյություն։ Թորոսյանը վստահեցնում է` Հայաստանում չկա մեկը, ով չուզի Վրաստանի բարեկեցությունը, չկա մեկը, ով թշնամաբար տրամադրված լինի Վրաստանին։