Սաթենիկ Գևորգյանը «Ты супер!»-ի եզրափակիչից առաջ պատմում է իր զգացողությունների մասին

«Ты супер!» հեռուստատեսային շոուի երկրորդ եթերաշրջանի հայ մասնակից Սաթենիկ Գևորգյանը շաբաթ օրը ելույթ կունենա մրցույթի եզրափակիչ փուլում։ Նա Sputnik-ին տված հարցազրույցում պատմել է, որ հիմա արդեն ավելի վստահ է բեմ բարձրանալու։
Sputnik

«Երբ առաջին փուլում բեմ բարձրացա, զգացի, թե որքան փոքր մարդ եմ մեծ արտիստների կողքին», — ասաց Գևորգյանը։

Աստիճանաբար Սաթին վստահություն է ձեռք բերել, և հիմա նա ավելի համարձակ է, քան մրցույթի առաջին օրերին։

«Ես ձեռք եմ բերել արիություն, հաստատակամություն, ավելի լուրջ եմ տրամադրված», — պատմեց նա։

Հիասքանչ Սաթենիկ Գևորգյանը կպայքարի «Ты супер!» մրցույթի գլխավոր մրցանակի համար

«Ты супер!» երաժշտական մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 26-ին։ ՆՏՎ հեռուստաընկերության եթերով հեռարձակվող մրցույթին մասնակցում են ծնողական խնամքից զրկված երեխաները։

Եզրափակիչ փուլում հանդես կգան մրցույթի մասնակիցներից 11-ը, որոնց թվում է նաև Հայաստանը ներկայացնող Սաթենիկ Գևորգյանը։

Նախագծին մասնակցել են 82 երեխաներ Ռուսաստանից, Աբխազիայից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Էստոնիայից ու Հարավային Օսեթիայից։

Լավագույն մասնագետները 5 ամիս անընդմեջ պարապել են երեխաների հետ, իսկ էստրադայի աստղերը նրանց են փոխանցել իրենց գիտելիքներն ու փորձը։

Սերգեյ Լազարևը «Ты супер!» նախագծի մասնակիցներին հրավիրել է իր համերգին, Եվգենի Մարգուլիսը երեխաների համար փակ համերգ է կազմակերպել։

Մասնակիցներից շատերն այս ընթացքում հանդիպել են իրենց հարազատներին, օրինակ` Վլադիմիր Սկրիպալը տեսել է հորը, Ռոմա Դրուժինինը գտել է բարեկամներին։

«Ты супер!»-ը ՆՏՎ-ի և Sputnik-ի համատեղ նախագիծն է, որն ինքնադրսևորվելու հնարավորություն է ընձեռում տաղանդավոր երեխաներին։