Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, ծեր ու մանուկ, միմյանց ձեռք բռնած, «Քոչարի» պարեցին՝ անտեսելով անձրևը։ Բացատրեցին` այսօր կարևոր օր է, քանի որ ֆլեշմոբի շրջանակում հայերը, միմյանց ձեռք բռնած, պարում են աշխարհի բոլոր անկյուններում։
Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված ֆլեշմոբը Գրենոբլի հայերի գաղափարն է։
Հայկական «Քոչարին» վերջերս ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում։
Դիտեք, թե ինչպես է անցել Երևանի ֆլեշմոբը։