Պուտինը կապույտ աքաղաղ է նվեր ստացել

Սանկտ Պետերբուրգում Միջազգային տնտեսական համաժողով է մեկնարկել, որին 15 հազար գործարար և քաղաքական գործիչ են մասնակցում։ Այդ միջոցառման ժամանակ Պուտինին աքաղաղ են նվիրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Միջազգային տնտեսական համաժողովում հուշանվեր է ստացել` կապույտ աքաղաղ։ Նվերի հեղինակը Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժման ղեկավար Պիեր Գատազն է։

Տասը «մորուքավոր» անեկդոտ Վլադիմիր Պուտինից

Մինչ Պուտինը ուսումնասիրել է նվերը, հաղորդավար Ալեքսանդր Շոխինը Գատազին առաջարկել է հաջորդ անգամ աքաղաղին եռագույն ներկել։

«Մեր դրոշի գույները նույնն են, հերթականությունն է մի փոքր տարբեր, բայց գույնները նույնն են», — ասել է նա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միացել է կեսկատակ բանավեճին` առաջարկելով նվերի իր տարբերակը։

«Այդ դեպքում աքլորին կարելի է նաև երկգլուխ արծիվ ավելացնել», — ասել է նա։

Հիշեցնենք, որ կապույտ աքաղաղը Ֆրանսիայի ոչ պաշտոնական խորհրդանիշն է։