Նիկոլ Փաշինյանը սեղան է նստել շրջանավարտների հետ. տեսանյութ և սելֆի

ՀՀ վարչապետը շրջանավարտների հետ նշում է «Վերջին զանգը»։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական ամառանոցում «Վերջին զանգ» է նշում սահմանամերձ գյուղերի շրջանավարտների հետ։

Facebook սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել վարչապետի օգնական Հայկ Սարգսյանը։

Ավելի վաղ Սարգսյանը նշել էր, որ շրջանավարտները կառավարական ամառանոց են եկել Փաշինյանի հրավերով։

Վարչապետն էլ իր հերթին լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։