Այն, ինչ տեղի ունեցավ, նաև մշակութային հեղափոխություն էր. Փաշինյան

Կարևոր միջոցառումների կիսադատարկ դահլիճները վկայում են, որ մշակույթի ոլորտում ճգնաժամ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Կառավարությունը չպետք է սահմանի` ով ինչով զբաղվի մշակութային ոլորտում։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ կապ ունի մշակույթի նոր նախարարը մշակույթի հետ. պատասխանում է Լիլիթ Մակունցը

«Կառավարությունը պետք է մշտական փոխներգործություն ապահովի, որպեսզի քաղաքացիները հաղորդակից լինեն մշակույթին», — ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ մարդը չի կարող առանց լվացվելու ապրել, ինչպես չի կարող ապրել առանց մշակույթի։

«Հայաստանի քաղաքացիները չպետք է ապրեն առանց մշակույթի հետ շփվելու, հատկապես որ բեմում, թանգարաններում, գրականությունում և այլ ոլորտներում մեծ քանակությամբ արժեքավոր ստեղծագործություններ կան», — ասաց Փաշինյանը։

Հայաստանում տեղի ունեցածը Փաշինյանն անվանեց նաև մշակութային հեղափոխություն։

Նրա խոսքով` արվեստի գործիչները կարողացան գործարկել մի մեխանիզմ, որն ի վերջո դարձավ սիրո և համերաշխության հեղափոխություն։

Մշակույթը, նրա խոսքով, պետք է գտնի կորցրած հանդիսատեսին։