Հարկայինի ու մաքսայինի ղեկավարի առաջին տեղակալ նշանակվեց խոշոր բիզնեսի տեսչության պետը

Ռաֆիկ Մաշադյանը նախկինում Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Ռաֆիկ Մաշադյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի առաջին տեղակալ։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Արտակ Դավթյանին և խոսել բանակի խնդիրների մասին

Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։

Մաշադյանը կոմիտեի պաշտոնյաներից է։ Երկար ժամանակ նա զբաղեցնում էր Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը։

 

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրերով մայիսի 22-ին աշխատանքից ազատվել էին ՊԵԿ նախագահի առաջին տեղական Սամվել Ավետիքյանը, տեղակալներ Վախթանգ Միրումյանը, Արմեն Սաքապետոյանը և ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Արտակ Սահակյանը։

Հիշեցնենք` մայիսի 17-ին ՀՀ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատվել էր Վարդան Հարությունյանը։

Նույն օրն այդ պաշտոնում նշանակվել էր Դավիթ Անանյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: